Արցախի տարածքում 5000 և ավելի հայկական հուշարձաններ կան, որոնք ինքնին տարածքի հայկական պատկանելիության պատմաիրավական անվիճարկելի ցուցիչն է. Տիգրանյան
Քաղաքական
17:38 02/09/2025
Հայաստան

Արցախի տարածքում 5000 և ավելի հայկական հուշարձաններ կան, որոնք ինքնին տարածքի հայկական պատկանելիության պատմաիրավական անվիճարկելի ցուցիչն է. Տիգրանյան

«21-րդ դարում, երբ ողջ աշխարհը քարոզում է բազմամշակութայնության հանդեպ հարգանք, մարդու իրավունքների պաշտպանության խթանում, Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը ջնջվում է աշխարհի երեսից»,- «Արցախ. չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց  Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը։

Նա նշեց, որ Արցախի տարածքում 5000 և ավելի պատմական  հայկական հուշարձաններ կան, մեծ մասը 4-19-րդ դարերի հայկական պատմական քրիստոնեական ժառանգություն է, որն ինքնին տարածքի հայկական  պատկանելիության պատմաիրավական անվիճարկելի ցուցիչն է։

«Ցավոք սրտի, Ադրբեջանն այսօր իրականացնում է Արցախի մշակութային ժառանգության կանխամտածված համակարգված ոչնչացման քաղաքականություն»,- ասաց Ա. Տիգրանյանը։ 

Արմինե Տիգրանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder