Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի տարածքում 5000 և ավելի հայկական հուշարձաններ կան, որոնք ինքնին տարածքի հայկական պատկանելիության պատմաիրավական անվիճարկելի ցուցիչն է. Տիգրանյան
«21-րդ դարում, երբ ողջ աշխարհը քարոզում է բազմամշակութայնության հանդեպ հարգանք, մարդու իրավունքների պաշտպանության խթանում, Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը ջնջվում է աշխարհի երեսից»,- «Արցախ. չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը։
Նա նշեց, որ Արցախի տարածքում 5000 և ավելի պատմական հայկական հուշարձաններ կան, մեծ մասը 4-19-րդ դարերի հայկական պատմական քրիստոնեական ժառանգություն է, որն ինքնին տարածքի հայկական պատկանելիության պատմաիրավական անվիճարկելի ցուցիչն է։
«Ցավոք սրտի, Ադրբեջանն այսօր իրականացնում է Արցախի մշակութային ժառանգության կանխամտածված համակարգված ոչնչացման քաղաքականություն»,- ասաց Ա. Տիգրանյանը։
Արմինե Տիգրանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։