Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. Սիրանուշ Սահակյան
Իրավունք
14:50 03/09/2025
Հայաստան

Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. Սիրանուշ Սահակյան

Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», - «Ազատությանն» այսօր փոխանցեկ է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում:

«Ցավոք, չեմ կարող որոշակիացնել ... Այսինքն՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ», - ընդգծել է իրավապաշտպանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder