Նախկին նախարարի եղբոր դեմ քրգործ է հարուցվել 3 հոդվածներով. Նոր մանրամասներ
Իրավունք
11:43 04/09/2025
Հայաստան

Նախկին նախարարի եղբոր դեմ քրգործ է հարուցվել 3 հոդվածներով. Նոր մանրամասներ

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ այս պահին ձերբակալված Մկրտիչ Մկրտչյանի դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։

Panorama.am-ին ՔԿ-ից քիչ առաջ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝

Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը),

 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և

396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։

Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder