Զելենսկին կարող է Մոսկվա ժամանել Թրամփի խնդրանքով
Քաղաքական
17:04 04/09/2025
Աշխարհ

Զելենսկին կարող է Մոսկվա ժամանել Թրամփի խնդրանքով

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո կարող է Մոսկվա ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման։ Այդ մասին ասել է Bloomberg-ի թղթակից Օլիվեր Քրուքը։

«Օվալաձև աշխատասենյակ սկանդալային այցից հետո Զելենսկին փոխեց մարտավարությունը, և հիմա, երբ Թրամփն ասում է՝ «Ցատկիր», Զելենսկին պատասխանում է՝ «Որքա՞ն բարձր», -«ՌԻԱ Նովոստին» մեջբերել է Քրուքին։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին այս պահին պատրաստ չեն խաղաղության։ Այնուամենայնիվ, նա մտադիր է դա հասցնել մինչև վերջ՝ խոստովանելով, որ ուկրաինական ճգնաժամը շատ ավելի դժվար է եղել, քան մյուս հակամարտությունները։

ԱՄՆ նախագահը բացահայտել է իր ծրագիրը. նա մտադիր է «պատերազմող երկրների առաջնորդներին հավաքել մեկ սենյակում» իր «ղեկավարության» ներքո և նրանց այլընտրանք չտալ, քան խաղաղության համաձայնագիր կնքելը։ Միևնույն ժամանակ, նա կրկին բացատրել է իր ծրագրերը՝ ասելով, որ պարզապես ցանկանում է «փրկել մարդկանց» և չի ձգտում Նոբելյան խաղաղության մրցանակի։ Այդ ընթացքում Ռուսաստանի նախագահը իր ուկրաինացի գործընկերոջը հրավիրել է Մոսկվա. Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը այս առաջարկը անվանել է «անընդունելի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զելենսկին կարող է Մոսկվա ժամանել Թրամփի խնդրանքով