Անդրանիկ Չամիչյանի կալանքը փոխարինվեց 2 ամսյա տնային կալանքի
Իրավունք
20:23 05/09/2025
Հայաստան

Անդրանիկ Չամիչյանի կալանքը փոխարինվեց 2 ամսյա տնային կալանքի

 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ Անդրանիկ Չամիչյանի կալանքը փոխվել է։

« Հայաստանի ամենաերիտասարդ քաղբանտարկյալ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ, քննիչի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվեց։ Նրա կալանքը փոխարինվեց 2 ամսյա տնային կալանքի։Հիշում եք՝ սթրայքբոլի  գործով է, այդ գործի հանգամանքների մասին մի քանի անգամ  խոսել եմ։ Դատարանը  այնպիսի որոշում կայացրեց, որը լավագույնը չի, բայց վատագույնն էլ չի։ Դատարանը որոշեց մասնակի բավարարել քննիչի միջնորդությունը և կիրառել տնային կալանք, քանի որ բանտային կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 8-ին։Դեռ 2 օր Անդրանիկը կանցկացնի բանտում, բայց   ամսի 8-ին նրան տեղափոխելու են տուն և նա կալանքը շարունակի կրել տանը»։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Չամիչյանը  կալանավորվել է 2 ամսով սթրայքբոլի խաղի սարքավորումների պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։



 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder