Պուտինը պարգևատրել է Կամչատկայում երկրաշարժի պահին ծնունդ ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանին
Աշխարհում
21:02 06/09/2025
Աշխարհ

Պուտինը պարգևատրել է Կամչատկայում երկրաշարժի պահին ծնունդ ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Պիրոգովի շքանշանով» է պարգևատրել Կամչատկայի տարածաշրջանային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանին։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել ուժեղ երկրաշարժ։ Հենց այդ պահին Կամչատկայի տարածաշրջանային ծննդատանը ծննդաբերելիս է լինում 14-ամյա հղին։ Ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը։

Երկրաշարժի պահին  սենյակում եղել են միայն մանկաբարձ-գինեկոլոգը, ծննդկանի մայրը և անեսթեզիոլոգը:

Ընտանիքը հայտնել էր, որ դիմելու է տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder