Մինչև 50 հազար զինյալներ, Պակիստանից որպես վարձկաններ կուղարկվեն Ադրբեջան. Անդրեյ Սերենկո
Քաղաքական
21:15 08/09/2025
Տարածաշրջան

Մինչև 50 հազար զինյալներ, Պակիստանից որպես վարձկաններ կուղարկվեն Ադրբեջան. Անդրեյ Սերենկո

Ռուսաստանի քաղաքագետների ընկերության վերլուծական կենտրոնի ղեկավա Անդրեյ Սերենկոն թելեգրամի իր ալիքում գրում է.

«Լրիվ պատրաստություն մինչև 2026 թվականի գարուն. պակիստանցի զինյալները պատրաստվում են Ադրբեջան տեղափոխվելու

Մինչև 50 հազար զինյալներ՝ Փենջաբիներից և պակիստանցի փուշտուններից, Պակիստանից որպես վարձկաններ կուղարկվեն Ադրբեջան: Տեղափոխումը ենթադրաբար կիրականացվի Աֆղանստանի և Թուրքմենստանի միջոցով: Այս մասին հայտնում են տարբեր (աֆղանական և տարածաշրջանային) աղբյուրներ:

Ըստ տեղեկությունների, ենթադրաբար ամեն օր Աֆղանստան են ներթափանցում 500-ից մինչև 1000 զինված պակիստանցի զինյալներ, որոնք ներգրավված են «ադրբեջանական նախագծում»: Ըստ աղբյուրների, այս զինյալները մարզվում են Պակիստանի միջգերատեսչական հետախուզության օգնությամբ: Ըստ աղբյուրների, հրահանգիչները աֆղանական համազգեստով հագած ադրբեջանցի զինծառայողներ են. «Մարզական ճամբարները գտնվում են Աֆղանստանի հարավ-արևելքի և հյուսիս-արևմուտքի տարածքներում, որոնք հիմնականում բնակեցված են Փուշտուններով»:

Աղբյուրները պնդում են, որ պակիստանցի վարձկանների հետագա տեղափոխումը Ադրբեջան նախատեսվում է թուրքական և իսրայելական հետախուզական ծառայությունների օգնությամբ: Մեկ զինյալի տեղափոխման արժեքը գնահատվում է 3 հազար դոլար, և ենթադրաբար իսրայելական հետախուզական ծառայությունները արդեն վճարել են բոլոր 50 հազար վարձկանների տարանցման համար:

Աղբյուրները պնդում են, որ մեկ պակիստանցի զինյալի ամսական աշխատավարձը կազմում է 1500 դոլար, մոտ 5 հազար պենջաբի հրամանատարներ ստանում են 2500 դոլար: Պակիստանցի և աֆղան թալիբների վարձկաններ հավաքագրող միջնորդների համար միջնորդավճարները տրամադրվում են մեկ «գլխի» համար 750 դոլարի չափով:

«Թուրքական հետախուզական ծառայությունները նախատեսում են վարձկաններ տեղափոխել Ադրբեջան օդային ճանապարհով»,-հաղորդում են աղբյուրները:

Նույն աղբյուրները պնդում են, որ Թուրքիան նաև մտադիր է տեղափոխել մինչև 2000 պակիստանցի վարձկանների՝ հատուկ ուսումնական կենտրոններում լրացուցիչ և ավելի խորը ռազմական և ռազմածովային ուսուցման համար: Դրա բոլոր ծախսերը, ենթադրաբար, հոգացել է Մոսադը:

Նույն աղբյուրների համաձայն՝ «Թուրքիան մտահոգված է Ռուսաստանի կողմից թալիբների շարժման ճանաչումով, քանի որ Մոսկվան փորձում է կանխել պակիստանցի վարձկանների տեղափոխումը Ադրբեջան». «Ռուսաստանը վախենում է Կենտրոնական Ասիայում թուրքիզմի աճից, որը սպառնում է իր անվտանգությանը, և Թուրքիան պանթուրքական էքսպանսիայի կենտրոնն է»:

 

Աղբյուրների համաձայն՝ «իսրայելական ռեժիմը պլանավորում է Աֆղանստանի և Ադրբեջանի միջոցով Իրանի դեմ ավերիչ պարտիզանական ցամաքային պատերազմ սկսել»:

Աղբյուրների համաձայն՝ բոլոր 50,000 պակիստանցի վարձկանները պետք է անցնեն Աֆղանստանում անցկացվող ամբողջական ուսումնական դասընթացը, ապա մինչև 2026 թվականի գարնան սկիզբը լիովին տեղափոխվեն Ադրբեջան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder