«Հեսա դասագիրք էլ չեն տպելու», «Անգրագիտության խորացում է տեղի ունենում տիկին». Ծնողներն արձագանքում են ԿԳՄՍ նախարարին
Օրվա թեմա
13:34 12/09/2025
Հայաստան

«Հեսա դասագիրք էլ չեն տպելու», «Անգրագիտության խորացում է տեղի ունենում տիկին». Ծնողներն արձագանքում են ԿԳՄՍ նախարարին

«Մաշտոցի նկարը պիտի հենց գրքի կազմի վրա լինի, ոչ թե էջերից մեկում»։ «Հեռախոսով էջ բացել ... ասենք երեխա է ու չունի հեռախոս, վերջ՞,  մնալու է անգրագետ՞...»։ «Առաջին դասարանցին հեռախոսով պիտի դպրոց գնա տգետ նախարար»։

Ծնողները  հակադարձում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ով պնդում է, որ նոր Այբբենարանում «Մաշտոցը կա»՝ QR կոդերի ներքո։

Ծնողները՝ QR կոդերի հետ կապված տարբեր խնդիրներ են բարձրացնում՝  հեռախոսից էլ ավելի կախվածություն, ուշադրության շեղում, ...

«Իսկ արդյոք դպրոցները ունեն համապատասխան միջոցներ ինտերակտիվ դաս ապահովելու համար, QR կոդերը մեծ էկրանով բացելու և ցուցադրելու համար: Թե ծնողները ստիպված են հեռախոս տալ երեխաներին դպրոց գնալու համար հետո էլ ստիպված հեռախոսի կողմնակի ազդեցություններից ձերբազատվել (վարքի շեղում, ուշադրության կենտրոնացում և շատ ու շատ այլ գործոններ) :

«Դրա համար էլ կրթությունը ես մակարդակինա հասել։  Եսա դասագիրք էլ չեն տպելու»։

«Բոլորը ծնողի վրա է, դպրոցները ապահոված չեն ինտերնետով։ Անգրագիտության խորացում է տեղի ունենում տիկին։ Շատ ընտանիքներ հնարավորություններ չունեն։ Մաշտոցը առաջին էջում պետք է լիներ, գրքի շապիկին, պետք է լիներ։ Գնում ենք սերունդների անգրագիտացման։ Կեցցե ապագան, որը եկել է»։

«Հեռախոսը կարող է դառնալ ուշադրությունը շեղող գործոն, անիմաստ սխալ և երեխային վնասող որոշում»։

«Մաշտոցի նկարը պետք է տեսանելի լինի, իսկ այդ QR կոդերը առհասարակ շատ սխալ է, դրանք դպրոցականին ավելի է կախվածության մեջ գցում հեռախոսից։ Ու խնդիրը միայն այբբենարանը չէ, այլ ամբողջ նոր հրատարակած դպրոցական գրքերն են, որոնց մեջ իմաստային բովանդակությունը բացակայում »։

Ամբջող կրթական համակարգը տապալել եք։ Հիմար գրքեր են։ Ուսուցիչներ չկան։ Եկող սերունդը կանգնած է շատ մեծ խնդրի առջև՝ ուսուցիչ չի լինելու,որ դասավանդի երեխաներին։ Մնացել են միայն գործին նվիրյալները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder