Ավտոբուսի ուղևորը կոտրել է հսկիչի ատամը, երբ վերջինս պահանջել է վճարել ուղեվարձը
Հասարակություն
16:00 15/09/2025
Աշխարհ

Ավտոբուսի ուղևորը կոտրել է հսկիչի ատամը, երբ վերջինս պահանջել է վճարել ուղեվարձը

Ուղևորը, որին խնդրել էին վճարել ուղեվարձի համար, հարձակվել է հսկիչի վրա։ Կազանում տեղի ունեցած դեպքի մասին հայտնել է «Կազան նա մակսիմալկե» Telegram ալիքը։

Դեպքը տեղի է ունեցել 46 համարի երթուղով երթևեկող ավտոբուսում։ Հսկիչը ուղևորներից մեկին խնդրել էր վճարել ուղեվարձի համար, ինչին նա պատասխանել էր՝ հարվածելով նրա դեմքին. հարձակվողը կոտրել էր աշխատակցի ատամը։

Հարվածելուց հետո հարձակվողը փախել է։ Նրան հնարավոր չի եղել ձերբակալել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder