Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացը նոր փուլ է մտնում։ Այսօր այդ գործընթացը նախաձեռնած Ազգային ժողովի «Պստիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, օրեր առաջ, հայտարարեց` սեպտեմբերի ընթացքում խորհրդարանական լսումներ անցկացնելու մտադրության մասին։ Հավանաբար լսումները կանցկացվեն այդ հայտարարության քննարկման օրակարգով»,-գրում է հասարակական--քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով, պետք մեկտեղել բոլոր ուժերը` այդ գաղափարը կյանքի կոչելու համար։
Հետգրությամբ Ղազարյանը նշել է.
«Ներկա պահին Ազգային ժողովի 107 պատգամավորներից վարչապետին չեն ցանկանում անվստահություն հայտնել 99-ը, որոնցից 69-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ են, 28--ը` «Հայաստան» խմբակցության, 2-ն էլ խմբակցություններից դուրս։ Հուսանք առաջիկա օրերին այդ թվերի հարաբերակցությունը կփոխվի»։