Մեսսին կկնքի բազմամյա պայմանագիր. ESPN
Աշխարհում
11:41 18/09/2025
Աշխարհ

Մեսսին կկնքի բազմամյա պայմանագիր. ESPN

 «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին չի պլանավորում ավարտել կարիերան: ESPN-ի տվյալներով, 38-ամյա արգենտինացի հարձակվողը մոտ է իր ներկայիս ակումբի՝ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ նոր բազմամյա պայմանագիր կնքելուն:

euro-football.ru-ի հաղորդմամբ, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն համաձայնագրի վերջին մանրամասները։ Սպասվում է, որ Մեսսին շուտով կստորագրի նոր պայմանագիրը:

Արգենտինացի աստղը «Ինտեր Մայամիի» հետ է 2023 թվականի ամռանից: Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2025 թվականի դեկտեմբերի վերջին: Հարձակվողը MLS-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 խաղ, խփել 20 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեսսին կկնքի բազմամյա պայմանագիր. ESPN