Աբրահամյան. Արցախի նկատմամբ ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում
Քաղաքական
09:27 19/09/2025
Հայաստան

Աբրահամյան. Արցախի նկատմամբ ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման հետևանքով ունեցել ենք 244 զոհ, որից 11-ը` քաղաքացիական անձինք:Այս պահի դրությամբ, 11 անձ համարվում է անհայտ կորած»,-պաշարված ու սովի մատնված Արցախի վրա Ադրբեջանի հարձակման երկրորդ տարելիցի կապակցությամբ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա շարունակում է ներկայացնել հետևանքներն ու տեղի ունեցածի պատճառները.

«Այս գործողության հետևանքով շուրջ 2 տասնյակ հայեր ադրբեջանական գերությունում են և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են տարվում:Ադրբեջանական հարձակմանը նախորդել էր 2022 թվականի Պրահայի հայտնի գագաթնաժողովը, որտեղ Փաշինյանը համաձայնության էր եկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ: Դրան հետևեց արցախյան դաժան բլոկադան, որի կրիտիկական պահին էլ սկսվեց ադրբեջանական հարձակումը:

Այս ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում. Արցախը հայաթափվեց, իսկ դրան զուգահեռ միջազգային իրավունքն իր մահն արձանագրեց: Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին: Շուտափույթ վերադարձ ադրբեջանական բանտում գտնվող բոլոր հայերին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder