Մարզիչը խոսել է Արսեն Զախարյանի հիմնական խնդրի մասին
Աշխարհում
18:01 19/09/2025
Աշխարհ

Մարզիչը խոսել է Արսեն Զախարյանի հիմնական խնդրի մասին

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանցիսկոն կարծիք է հայտնել կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։ Լա լիգայի վերջին տուրի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում Զախարյանը այս մրցաշրջանում առաջին անգամ էր դուրս եկել խաղադաշտ։ Մարզիչը հասկացրել է, որ Զախարյանը պետք է ավելի շատ մարզվի։

«Նրա ամենամեծ խնդիրը մարզումների ժամանակ շարունակականության բացակայությունն է։ Հենց դա է, ինչին մենք փորձում ենք հասնել։ Մենք նրա հետ խոսեցինք այն մասին, որ նրան անհրաժեշտ է ավելի շատ մարզում՝ խաղերից առաջ վստահություն ձեռք բերելու համար։

Մարզումները նրան ավելի ուժեղ կդարձնեն։ Զախարյանը անպայման կօգնի մեզ։ Մենք գիտենք նրա մակարդակը։ Նա պետք է առաջընթաց ցույց տա։ Ես լավատես եմ», - ասել է Ֆրանցիսկոն, ում խոսքերը մեջբերում է Comuniate.com-ը։

«Ռեալ Սոսյեդադը» Լա Լիգայի շրջանակներում այսօր կխաղա «Բետիսի» դեմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder