Վրաստանի խորհրդարանի նախագահը Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցներին ահաբեկիչներ է անվանել
Քաղաքական
14:01 19/09/2025
Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանի նախագահը Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցներին ահաբեկիչներ է անվանել

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին կարծում է, որ ընդդիմության անդամներն ու նրանց կողմնակիցները, որոնք ամեն երեկո փոքր խմբերով հավաքվում են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ հակակառավարական հանրահավաքներ անցկացնելու, ներքին ահաբեկիչներ են։

Որպես օրինակ՝ խոսնակը մեջբերել է քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո Միացյալ Նահանգներում ստեղծված իրավիճակը։ Սպիտակ տունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս միջադեպը և Քըրքի սպանության կողմնակիցներին որակել են որպես ներքին ահաբեկչություն։

«Այն, ինչ նախագահ Թրամփը անվանում է ներքին ահաբեկչություն, տեղի է ունենում նաև այստեղ։ Կա նմանատիպ ահաբեկչական խումբ, որը գիշերը հուզականորեն գրգռվում է, և մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք շարժվում փողոցներով։ Առավոտյան, ինչպես մենք նկատում ենք, Աստծո օգնությամբ նրանք հանգիստ են, և քաղաքը կարող է խաղաղ ապրել, բայց գիշերը մենք պետք է զգույշ լինենք նրանցից, քանի որ նրանք նոպաներ են ունենում։ Սա ահաբեկչական խումբ է, որի հայտարարված նպատակն է ուժով փոխել կառավարությունը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Պապուաշվիլին։

Խոսնակը նշել է, որ վրացի ցուցարարները Քըրքին սպանողի գաղափարախոսության հետևորդներ են։ «Սա նույն ահաբեկչական գաղափարախոսությունն է, որն այսօր խնդիրներ է առաջացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», -հավելեց քաղաքական գործիչը։

Պապուաշվիլին կոչ արեց հանրությանը զգույշ լինել, քանի որ «տեղական ահաբեկիչների գործողություններից ոչինչ չի կարելի բացառել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանի խորհրդարանի նախագահը Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցներին ահաբեկիչներ է անվանել