Սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն. Աշոտյան
Քաղաքական
15:23 20/09/2025
Հայաստան

Սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն. Աշոտյան

«Կարիք չկա այս պահին մաս-մաս անդրադառնալու Փաշինյանի այսօրվա ծրագրային ելույթի հրեշավոր թեզերին։

Նա վաղուց է խաղում բաց քարտերով, և չկա իր կողմից հնչեցված, նորմալ հայի համար խայտառակ գեթ մեկ թեզ, որը կանխատեսելի չէր դեռ ամիսներ առաջ»,- նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում ունեցած ելույթին։ 

Նա շարունակել է. «Ավտորիտարիզմի, նեոբոլշևիզմի և հակահայկականության կոկտեյլ՝ որն առանց վարանելու կարելի է կոչել Bloody Nikol։

Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն, իսկ անարդարությունը՝ ծայրահեղականություն։

Ահա սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն:

Այս դուետը խիստ վտանգավոր է և լի երկրի համար նոր սպառնալիքներով։

Ու քանի էլ ավելի ուշ չէ, պետք է կանխել նման զույգի կողմից մեր երկրի ապագայի հաշվին արկածախնդիր մենամարտը՝ գործի դնելով նիկոլափոխության սահմանադրական մեխանիզմը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն. Աշոտյան