Ինձ համար տարօրինակ էր, որ պետության կողմից լիցենզավորված ընկերությունը պետության վարկանիշից բարձր գնահատական է ունենում. Ռ. Պերոսյանը՝ Moody's-ի գնահատականի մասին
Քաղաքական
09:55 20/09/2025
Հայաստան

Ինձ համար տարօրինակ էր, որ պետության կողմից լիցենզավորված ընկերությունը պետության վարկանիշից բարձր գնահատական է ունենում. Ռ. Պերոսյանը՝ Moody's-ի գնահատականի մասին

«Ինձ համար տարօրինակ էր, որ պետության կողմից լիցենզավորված ընկերությունը պետության սուվերեն վարկանիշից բարձր գնահատական է ունենում։ Դարձյալ իմ անձնական վերլուծություն է, որ վարկանիշն իջեցնելը կապված էր այն բացահայտումների, որոշ փաստերի հետ, որոնք երևան եկան ժամանակավոր կառավարչի գործունեության բերումով»,-անդրադառնալով Moody’s վարկանշային աղյուսակում Հայաստանի վարկանիշի իջեցմանը՝ ասաց ՀԷՑ կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետոսյանը։

Օրեր առաջ իր ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, խոսելով Հայաստանի վարկանիշի իջեցման մասին, հույս էր հատնել, որ հարցը կապված է ՀԷՑ-ի անորոշությունների հետ, այն արագ կլուծվի, որի արդյունքում մեր վարկանիշի նվազումը կկրի կարճաժամկետ բնույթ։

Ռոմանոս Պետրոսյանն այս  մեկնաբանությունը բավարար է համարում, ասաց՝ ինքը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանում, այդ օրենսդրական փաթեթը հիմա վիճարկվում է ՍԴ-ում։

«Քանի դեռ որևէ վճիռ չկա, որևէ դատական ակտ չկա, բնականաբար ամեն ինչ իրավաչափ ու  օրինաչափ է»,-ասաց Պետրոսյանը։

»Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Ռ. Պետրոսյանը 7 մլն դրամ աշխատավարձ է ստանում»,-հարցրեցին լրագրողները ՔՊ 7-րդ համագումարին շտապող Պետրոսյանին։

«Դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակել, բայց դուք կտեսնես իմ հայտարարգրի մեջ։ Ավելին ասեմ, այդ սուբյեկտները, որ նման թվեր են վկայակոչում, նրանց ստացած տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես ու նշանակած թիմը հրաժարվել ենք, ու բոլորն ուղղել ենք ՀԷՑ-ի սոցիալական ամենաներքևի շեմին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու իշխանության գործողություններից հետո միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձնելով «բացասական»։ ՀԷՑ-ի վարկանիշների իջեցման պատճառը ընկերությանն առնչվող օրենսդրական փոփոխություններն էին, որը թույլ կտա կառավարությանը ազգայնացնել Սամվել Կարապետյանին պատկանող բաշխիչ ցանցերը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինձ համար տարօրինակ էր, որ պետության կողմից լիցենզավորված ընկերությունը պետության վարկանիշից բարձր գնահատական է ունենում. Ռ. Պերոսյանը՝ Moody's-ի գնահատականի մասին