Ադրբեջանցի փորձագետը՝ «արևմտյան ադրբեջան»-ի մասին
Քաղաքական
15:27 22/09/2025
Հայաստան

Ադրբեջանցի փորձագետը՝ «արևմտյան ադրբեջան»-ի մասին

«Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը պահպանում են և հարգում ենք»,- Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը, ով ով մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին։

Նա այդ պատասխանը տվեց, երբ հարց հնչեց, որ Ադրբեջանը երբ հայտարարում է «արևմտյան ադրբեջան», արդյոք դա տարածքային պահանջ չէ։

«Դա ավելի շատ հասարակական կազմակերպություն է, որը սպասարկում է ժողովրդի շահերը և ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում: Մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում և ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն: Ավելի շատ մշակութային ժառանգության և ժողովրդի շահերը սպասարկող կոնցեպտ է դա»,- այսպես մեկնաբանեց  ադրբեջանցի փորձագետը «արևմտյան ադրբեջանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder