Սրբազանի հրապարակային կեցվածքը խիստ վախեցնում է իշխանությանը. Արա Զոհրաբյան
Քաղաքական
15:28 23/09/2025
Հայաստան

Սրբազանի հրապարակային կեցվածքը խիստ վախեցնում է իշխանությանը. Արա Զոհրաբյան

«Մեր կարծիքով, դատավորը գիտի՝ ինչ է անելու, իր անելիքն արդար վերդիկտի հետ  կապ չունի»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստից առաջ ասաց պաշտպաններից Արա Զոհրաբյանը։

Հարցին՝ ինչո՞ւ այս պահին որոշվեց գործ հարուցել Միքայել Սրբազանի դեմ, նա ասաց. «Սրբազանի հրապարակային կեցվածքը խիստ վախեցնում է իշխանությանը։ Նրան մեկուսացնելը, կարծում եմ, հենց այդ նպատակն է հետապնդում, երևի վերացնում են այն խոչընդոտները, որոնք կարող են իրենց խանգարել ընտրությունների համար»։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին  կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրբազանի հրապարակային կեցվածքը խիստ վախեցնում է իշխանությանը. Արա Զոհրաբյան