Արարատի մարզում «Lexus»-ով վթարի է ենթարկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենի տեղակալը
Հասարակություն
12:38 23/09/2025
Հայաստան

Արարատի մարզում «Lexus»-ով վթարի է ենթարկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենի տեղակալը

Սեպտեմբերի 19-ին ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լևոն Մովսիսյանի վարած «Լեքսուս» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Խաչիկ Համբարձումյանի վարած «Մերս» մակնիշի ավտոմեքենաները: 
 Վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Արման Ղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 
 Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: 
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
 Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 Վարորդներից Լ. Մովսիսյանը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում՝ որպես տնօրենի տեղակալ»,-հայտնում է  shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder