Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղրղզստանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է վաղաժամկետ ինքնալուծարման մասին որոշումը
Ղրղզստանի Գերագույն խորհրդի սահմանադրական օրենսդրության, պետական կառուցվածքի, դատական և իրավական հարցերի և կանոնադրության հարցերով հանձնաժողովը հաստատել է պատգամավորների խմբի որոշումը՝ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը վաղաժամկետ լուծարելու վերաբերյալ։
ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ համապատասխան հանձնաժողովի անդամները աջակցել են ժողովրդական ներկայացուցիչների նախաձեռնող խմբի որոշմանը, որոնց հաջողվել է հավաքել ինքնալուծարման համար անհրաժեշտ 32 խորհրդարանական ստորագրությունները։ Վաղաժամկետ ինքնալուծարման հարցը նախատեսված է քննարկել խորհրդարանի ամբողջ կազմով սեպտեմբերի 24-ին։