Քաղաքական uպանությnւնների ամենաթողության միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի հետևանք է. Մելոյանը՝ միջազգային հանրությանը
Քաղաքական
11:07 24/09/2025
Հայաստան

Քաղաքական uպանությnւնների ամենաթողության միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի հետևանք է. Մելոյանը՝ միջազգային հանրությանը

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը դիմել․ է միջազգային հանրությանը՝ ուշադրություն հրավիրելով Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վրա. 

«Երեկ գիշերն իր տան դիմաց դաժանաբար սպանվել է այսօրվա իշխանության նկատմամբ միանձնյա ջախջախից հաղթանակ տարած ընդդիմադիր Փարաքարի համայնքապետը՝ Վոլոդյա Գրիգորյանը։

Ինչո՞ւ ապահովված չէր այս գործչի անվտանգությունը։

Հայաստանի Հանրապետությունուն աննախադեպ քանակի քաղաքական բանտարկյալների, իսկ արդեն քաղաքական սպանությունների ամենաթողության միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի ու իրավիճակային հետևանքային գնահատականների բացակայության արդյունք է։

Ձեր կառույցները կայացել են թղթին տրված արժեքները փութաջանորեն կյանքի կոչելու հետեւանքով։

Ակնկալում եմ Ձեր հետևողականությունն այս հանցագործության բացահայտման և հետագա հանցագործությունների կանխարգելման հարցում»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքական uպանությnւնների ամենաթողության միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի հետևանք է. Մելոյանը՝ միջազգային հանրությանը