Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի վերջում կհասնի 53.5%-ի. Ֆինանսների նախարար
«Բյուջեի նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 933 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5.4 %, ՀՆԱ-ի դեֆլատորը 3%։ Պետական բյուջեի եկամուտները 3.9 տրիլին դրամ, որից հարկային եկամուտները՝ 2.9 տրիլիոն»,-կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով 2026թ. պետական բյուջեի նախագիծը ԱԺուղարկելու որոշումը։
Նա հայտնեց, որ ակնկալում են հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4 տոկոսային կետով, իսկ այս տարի 2024 թվականի համեմատ սպասողականը 1 տոկոսային կետն է լինելու։
«Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3.6 տրիլիոն դրամ, որից 704 մլրդ դրամը կապիտալ ծախսերի գծով»,-ասաց Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 538 մլրդ դրամ, ՀՆԱ-ի 4.5 %-ը, 2025 թվականի 5.5%-ի դիմաց։
Նրա խոսքով, ասաց կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%։ Հիշեցնենք, որ օերնքով սահմանված առավելագույն սահմանը 60% է։