Ժողովրդի աջակցությանը պետք է ապավինել բացառապես քաղաքական ուժերի կշռադատված աշխատանքից հետո. Նաիրի Սարգսյան
Քաղաքական
16:32 26/09/2025
Հայաստան

Ժողովրդի աջակցությանը պետք է ապավինել բացառապես քաղաքական ուժերի կշռադատված աշխատանքից հետո. Նաիրի Սարգսյան

«Դեռևս վաղ է գնահատել ընդդիմության միասնական հանդես գալու մասին, որովհետև սա մեկնարկային օր է։ Բայց ընդդիմության մոտ նկատվեց միասնականության, կամ համախմբման միտում, որը, իհարչկե, պետք է դրական գնահատել»,- Ազգային ժողովի դիմաց Հայտարարեց «Հայաստանը ես եմ» կուսակցության նախագահ Նաիրի Սարգսյանը։

 Այդ պահին ԱԺ դահլիճում ընթանում էր «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի հանրային քննարկումը։

«Առանց ժողովրդական աջակցության չի կարող որևէ գործողություն հաջողությամբ պսակվել, նա այսպես թե այնպես պետք է աջակցի, սակայն ժողվորդի աջակցությանը պետք է ապավինել բացառապես քաղաքական ուժերի կշռադատված աշխատանքից հետո, որովհետև ժողովուրդը միշտ ցույց է տալիս իր միասնականություն փողոց և հրապարակ դուրս գալով, բայց հետո ժողովուրդը նեղսրտում է, երբ գնում էկրաններից այն կողմ լսում է, որ հայտարարում են, թե իբր ժողովուրդը չհավաքվեց»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder