Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը
Քաղաքական
10:25 26/09/2025
Աշխարհ

Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը

Մինսկում Լեհաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը և խորհուրդ է տվել զերծ մնալ այդ երկիր բոլոր ուղևորություններից։ Այդ մասին հայտնում է INTERFAX-ը։

«Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Բելառուսի Հանրապետությունում մնացած Լեհաստանի քաղաքացիներին անհապաղ լքել նրա տարածքը՝ օգտագործելով առկա առևտրային և մասնավոր միջոցները»,-նշված է դիվանագիտական ​​​​ներկայացուցչության կայքում։

«Դեսպանատունը կրկին հայտարարում է, որ իրավիճակի սրման, տարածաշրջանում շարունակվող պատերազմի և Լեհաստանի քաղաքացիների բազմակի կամայական ձերբակալությունների պատճառով Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ Բելառուսի Հանրապետություն բոլոր ուղևորություններից»,-հայտարարել են դիվանագետները և հավելել. «Անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի հանգամանքների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն բարդանալ կամ նույնիսկ անհնար լինել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը