Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փարաքարի համայնքապետի uպանnւթյnւնը փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ
«Քննվող վարկածը շարունակում է մնալ, որ սա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, որի ժամանակ սպանվել է այս գործով ձերբակալավածի հարազատ եղբայրը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձնաց միջև միջադեպ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ. «Միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու, չբարևելու հարցի շուրջ։ Դրա հետևանքով եղել էր ծեծկռտուք, հնչել էին կրակոցներ, Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, մահացել էր։ Բացահայտվել էր այս գործը։
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած դեպքը փետրվարյան իրադարձության շարունակությունն է, միջանձնային կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Վերջին դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անձնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վալոդյա Գրիգորյանը»։
Նա նշեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու, հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի վիրավորվել է։
Այսօր ՔԿ-ից հայտնեցին, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ: ձերբակալվածը Նարեկ Օհանյանն է։