Մենք սահմանն էինք պաշտպանում, պարզվեց՝ թnւրքը երկրի ներսում է. 44-օրյա պատերազմի մասնակից
Հասարակություն
13:43 02/10/2025
Հայաստան

Մենք սահմանն էինք պաշտպանում, պարզվեց՝ թnւրքը երկրի ներսում է. 44-օրյա պատերազմի մասնակից

«Երբ քո ազգակիցներին  պաշտպանելու խնդիր կա, պետք է պաշտպանել այնպայման, այլ հարց է, որ  գիտակցում ես՝ թշնամին և թիկունքում է,  և առջևում է, և ամենուր է»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Արման Մխիթարյանը, ով իր մարտական ընկերների հետ իրենց ստացած մեդալներն ու շքանշանները հետ են վերադարձնում կառավարությանը՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքն իշխանության կողմից վարվող հակահայ, ապազգային քաղաքականության դեմ։

Նա նշեց, որ հանձնում է իր մեդալները մինչև այն պահը, երբ կրկին արժանի կլինի դրանց՝ մինչև երկրի ազատագրումը։

«Մենք սահմանն էինք պաշտպանում, պարզվեց՝ թուրքը երկրի ներսում է, սրտում է  նստած»,- աաց Ա. Մխիթարյանը։

 Ռաֆիկ Գաբրիելյան նույնպես միացել է իր ընկերներին ու հանձնում է իր մեդալը՝ նշելով, որ իրենք ինչպես պատերազմի ժամանակ են միասնական եղել, նաև այս դեպքում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder