Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր ստացած մեդալների հիմքում դրված են ավելի մեծ արժեքներ, որոնք իշխանության կողմից ոտնահարվում են. 44-օրյա պատերազմի մասնակից
«Ներկա իշխանությունը հետևողականորեն արժեզրկում, իմաստազրկում է այն բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք ու ստացել մեդալներ, շքանշաններ։ Այս քայլով ուզում ենք ցույց տալ, որ հաշտ չենք այս իշխանության վարած քաղաքականության հետ»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Նավասարդյանը, ով իր մարտական ընկերների հետ իրենց ստացած մեդալներն ու շքանշանները հետ են վերադարձնում կառավարությանը՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը։
Նա նշեց, որ չնայած այս մեդալներն ու շքանշաններն իրենց համար մեծ արժեք ունեն, սակայն դրանց հիմքում դրված են ավելի մեծ արժեքներ, որոնք սիմվոլով չեն արտահայատված, այլ իրենց սրտերում են։
«Այդ արժեքներն են ոտնահարվում»,- ասաց Հ.Նահապետյանը։
44-օրյա պատերազմի մասնակից, կամավոր Ալբերտ Թադևոսյանն ասաց, որ իրենք չեն ուզում ապրել այնպիսի երկրում, որը շուտով գոյություն չի ունենալու այս իշխանության քաղաքականության պատճառով։
Մանրամասն՝ տեսանյութում։