Պուտին. «Տոմահավկ» հրթիռների մատակարարումը Ուկրաինային կլինի սրման նոր փուլ՝ նաև ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում
Քաղաքական
23:04 02/10/2025
Աշխարհ

Պուտին. «Տոմահավկ» հրթիռների մատակարարումը Ուկրաինային կլինի սրման նոր փուլ՝ նաև ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում

Խոսելով Կիևում «Տոմահավկ» հրթիռների հայտնվելու հեռանկարի մասին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն կնշանակի լարվածության որակապես նոր փուլ, այդ թվում՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում։

«Արդյո՞ք սա կվնասի մեր հարաբերություններին, որոնք որոշակի լույս են տեսել թունելի վերջում։ Իհարկե, կվնասի, բայց ինչպե՞ս կարող էր չվնասել։ «Տոմահավկ» հրթիռների օգտագործումը առանց ամերիկացի զինվորականների անմիջական մասնակցության անհնար է։ Սա կնշանակի լարվածության բոլորովին նոր, որակապես նոր փուլ, այդ թվում՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում», -ասել է նա «Վալդայի» միջազգային քննարկման ակումբի նիստում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder