ԱԺ–ն պետք է պաշտոնապես արձանագրի, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է. ՔՊ-ի հայտարարությունը
Քաղաքական
14:17 02/10/2025
Հայաստան

ԱԺ–ն պետք է պաշտոնապես արձանագրի, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է. ՔՊ-ի հայտարարությունը

Ազգային ժողովն արտահերթ նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնացում արտահերթ նիստին։

Կոնջորյանը նախ հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, խաղաղության հռչակագիր։

«Ըստ էության,  Հայաստանի և   Ադրբեջանի միջև հաստատված է  խաղաղություն։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գտնում է,  որ ԱԺ –ն պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը և հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, շահագրգիռ կողմերին կոչ անի ամրապնդելու և զարգացնելու հաստատված խաղաղությունը։ Այս փաստի բերումով առաջարկել ենք հրավիրել արտահերթ նիստ և ընդունել հայտարարություն»։

ՔՊ հայտարարության նախագիծը 64 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայնով ԱԺ-ն ընդունեց։ ՔՊ-ականները ծափահարեցին։ 

ՔՊ հայտարարությունը՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ–ն պետք է պաշտոնապես արձանագրի, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է. ՔՊ-ի հայտարարությունը