Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անhետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՔՕ 2 հոդվածով
Անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանի և Ապիջան Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 2 հոդվածով։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,- Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ քիչ առաջ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ահազանգել էր, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: