Ռուբեն Մելիքյան. Քաղբանտարկյալների հարցը պահանջում է ընդդիմադիր քաղաքական ուժերի միջամտություն
Քաղաքական
17:45 07/10/2025
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Քաղբանտարկյալների հարցը պահանջում է ընդդիմադիր քաղաքական ուժերի միջամտություն

Ռուբեն Մելիքյան. Քաղբանտարկյալների հարցը պահանջում է ընդդիմադիր քաղաքական ուժերի միջամտություն

«Քաղբանտարկյալների հարցը պահանջում է  ընդդիմադիր քաղաքական ուժերի միջամտություն»,-նման հայտարարությամբ հանդես է եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով, հիմա է ճիշտ ժամանակը դրա մասին խոսելու, մի քանի ամիս անց արդեն ուշ կլինի, քանի որ քաղաքական ուժերը ներկայացնում են ընտրություններին մասնակցելու հայտեր։

«Պետք է ստեղծվի հանրային օրակարգ ու ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ միանան մի ձևաչափի, որի միակ նպատակը քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարն է։ Ինձ մնար այդ ձևաչափը կկոչեի քաղբատարկյալ լուսահոգի Արմեն Գրիգորյանի անունով։ Եթե դու ընդդիմադիր հայտ ես ներկայացնում,  պետք է ներկայացուցիչ գործուղես այդ հանձնաժողով, դրա կազմում պետք է լինեն նաև իրավապաշտպաններ»,-ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով, արդեն մարդ հոգնում, զզվում է այս վիճակից, ամեն օր նոր քաղբանտարկյալ է ավելանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder