Փաշինյանը ԵԽԽՎ-ում կգոռգոռա, Կոպենհագենում քննարկում կունենա, բայց Ալիևը «Զանգեզուր»-ի մասին նույն երգը կերգի
Քաղաքական
14:33 07/10/2025
Հայաստան

Փաշինյանը ԵԽԽՎ-ում կգոռգոռա, Կոպենհագենում քննարկում կունենա, բայց Ալիևը «Զանգեզուր»-ի մասին նույն երգը կերգի

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին»,-«Արմենպրես»-ին ասել ՝է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշել է, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել։

«Հարցը, այո, քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում, և մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում»,-ասել է Բաղդասարյանը։

Ուշագրավ է, որ Կոպենհագենում Փաշինյանի հետ ունեցած քննարկումից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է  նույն հռետորաբանությունը։ Հենց այսօր նա հայտարարել է.

«Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի՝ թե՛ Միջին միջանցքի, թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder