Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրությունը նվազել է 7.8 %-ով, մետաղների արտադրությունը՝ 64 %-ով
Տնտեսություն
10:24 07/10/2025
Հայաստան

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրությունը նվազել է 7.8 %-ով, մետաղների արտադրությունը՝ 64 %-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի 2025 թվականի հունվար-օգոստոսի սոցիալ-տնտեսական վիճակի մասին ցուցանիշներ։

Չնայած այն հանգամանքին, որ տնտեսական ակտիվությունը 7.1 % է, արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն, ըստ տնտեսական գործունեության տեսակների, 2025թ. հունվար-օգոստոսին 2024թ. հունվար-օգոստոսի նկատմամբ նվազել են 7.8 %-ով։

Մշակող Արդյունաբերությունը նվազել է 7.8 %-ով, այն դեպքում, երբ ծխախոտի արտադրությունն աճել է 55 %-ով, իսկ քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ մոտ 62 %-ով։

Հիմնական մետաղների արտադրությունը նվազել է 64 %-ով՝ պայմանավորված ոսկու վերարտահանման գործընթացի ծավալների կրճատմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրությունը նվազել է 7.8 %-ով, մետաղների արտադրությունը՝ 64 %-ով