«Mercedes»-ով վրաերթի են ենթարկել 67 ամյա կնոջը
Հասարակություն
21:15 07/10/2025
Հայաստան

«Mercedes»-ով վրաերթի են ենթարկել 67 ամյա կնոջը

 Հոկտեմբերի 7-ին, ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոց 4/1 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Գյուլնարա Օ.-ին։

«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները օգնել են վիրավորին և տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի մարզի բաժնի պահպանվող հատուկ տարածք; Ըստ ականատեսների՝ կինը անցել է փողոցը հետիոտնի համար չնախատեսված վայրով, երբ մոտ 40 մետր այն կողմ առկա է եղել հետիոտնային անցում»,-հայտնում է  shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Mercedes»-ով վրաերթի են ենթարկել 67 ամյա կնոջը