Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն. Փաստաբան
Իրավունք
15:34 08/10/2025
Հայաստան

Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն. Փաստաբան

«Սրտաբանի հետ ունեցած խորհրդակցության արդյունքում արձանագրեցինք, որ Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 (!) ծանր հիվանդություն, որոնք Կառավարության N 825-Ն որոշմամբ թվարկված են որպես կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ»,-գրել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի, զոհված կամավորականի եղբոր՝ Արսեն Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նա նշել է.

«Այլևս ճշմարտություն է, որ մեր երկրում խափանման միջոց նախատեսված կալանքը որպես պատիժ է կիրառվում իշխանությունների հանդեպ բողոք ունեցող ցանկացած մարդու հանդեպ. ու սա անկախ նրանից՝ զոհվածի թե անհայտ կորած մարդու հարազատ ես, թե՝ ծանր հիվանդություն ունես։ Մարդասպաններն ու գողերը կարող են ազատության մեջ մնալ, արդարացի բողոք ունեցողները պիտի կալանավորվեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն. Փաստաբան