Իսրայելը և Համասը փոխանակվել են պատանդների և բանտարկյալների ցուցակներով
Քաղաքական
14:00 08/10/2025
Աշխարհ

Իսրայելը և Համասը փոխանակվել են պատանդների և բանտարկյալների ցուցակներով

Համասը և Իսրայելը, միջնորդների միջոցով, փոխանակել են պատանդների և բանտարկյալների ցուցակներ՝ Գազայի հրադադարի համաձայնագրի համար։ Այդ մասին հայտնել է Համասի խոսնակ Թահեր ալ-Նունուի, որի խոսքերը փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք փոխանակեցինք պատանդների և բանտարկյալների ցուցակներ, որոնք պետք է ազատ արձակվեն նախապես համաձայնեցված չափանիշների համաձայն»,-ասաց նա։

ՀԱՄԱՍ-ի մամուլի քարտուղարի խոսքով՝ Իսրայելի կողմից տրամադրված ցուցակներում ներառված էր պաղեստինցի բանտարկյալների «համաձայնեցված թիվը», սակայն ալ-Նունուն չի նշել ճշգրիտ թիվը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder