Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանում տղամարդը իր երկու տարեկան դստերը տան իրերի հետ դուրս է նետել չորրորդ հարկի պատուհանից
34-ամյա հայրը կասկածվում է իր երկու տարեկան դստերը պատուհանից դուրս նետելու մեջ։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին Ուֆայի Ուլյանով փողոցի չորրորդ հարկի բնակարանում։ Քննիչների տվյալներով՝ տղամարդը իր երեխային չորրորդ հարկի պատուհանից դուրս է նետել։ Աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Իրավապահ մարմինների աշխատակիցները անմիջապես ժամանել են դեպքի վայր։ Կասկածյալը ձերբակալվել է, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 30-րդ հոդվածի 3-րդ մասի, 2-րդ մասի «գ» ենթակետի հատկանիշներով։ Այժմ ընթանում է դեպքի վայրի զննություն, վկաների հարցաքննություն և ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրություն։ Նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։
Հանրապետության առողջապահության նախարար Այրատ Ռախմատուլինը հայտնել է, որ վիրավոր աղջիկը գտնվում է մանկական հիվանդանոցում ծանր վիճակում։ Երեխան վիրահատության մեջ է, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։