Նուբարաշենի աղբավայրում կրկին ուժեղ հրդեհ է
Հասարակություն
08:44 10/10/2025
Հայաստան

Նուբարաշենի աղբավայրում կրկին ուժեղ հրդեհ է

Այսօր գիշերը կրկին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Հսկայական թունավոր ծխի սյունը երևում է մի քանի տասնյակ կիլոմետրից։ Շրջակայքի բնակիչները հայտնում են, որ աղբավայրը միշտ էլ ծխում է և գիշերը բարձրացած քամին նպաստել է հրդեհի բռնկմանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ակտիվորեն պատրաստվում է Էրեբունի Երևան տոնակատարությանը, կենտրոնի փողոցներն է լվացնում, դեպի «Էրեբունի» ամրոց ճանապարհն է գիշեր-ցերեկ ասֆալտապատում, իսկ երևանցիների և շրջակա բնակավայրերի բնակիչների առողջությունն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը պատասխանատուների համար երկրորդական է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նուբարաշենի աղբավայրում կրկին ուժեղ հրդեհ է