Ցավոք, ժամանակը չի բուժում պատերազմի հոգեբանական անտեսանելի հետևանքները. Հովհաննես Նիկողոսյան
Հասարակություն
15:44 10/10/2025
Հայաստան

Ցավոք, ժամանակը չի բուժում պատերազմի հոգեբանական անտեսանելի հետևանքները. Հովհաննես Նիկողոսյան

«Այսօր ներկայացվող հետազոտության արդյունքները փաստում են, որ, ցավոք սրտի, ժամանակը չի բուժում և մասնագիտական միջամտություն է անհրաժեշտ բոլոր այն մարդկանց համար, որոնք ուղղակի կամ անուղակի ձևով իրենց վրա են կրում պատերազմի հոգեբանական անտեսանելի հետևանքները»,-«Պատերազմի հոգեբանական հետևանքները և վերականգնման լուծումները» խորագրով քնարկման ժամանակ ասաց Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։

Հոգեբանական ուսումնասիրությունն անցկացրել են  Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը, «Արար» քաղաքագիտական հետազոտությունների հիմնադրամը և  INTRA հոգեկան առողջության կենտրոնը։

Նիկողոսյանը հայտնեց, որ հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը ստեղծվել է 3 տարի առաջ Նուբար Աֆեյանի կողմից՝ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ  և իր առաջ նպատակ է դրել ստեղծել այնպիսի հոգևոր-հոգեբանական լուծումներ, որոնք իմաստավորելով մեր ժողովրդի՝ դարեր ի վեր վերականգնողականության ավանդույթները,  փորձառությունը, մշակութային շարունակականությունը, դրանք կվերածեն ծրագրերի։

Նա նշեց, որ հիմնադրամն այդ ծրագրով միայն նախորդ ամիս հարյուրավոր անձանց հոգևոր հոգեբանական աջակցություն է ցուցաբերել, ինչը փաստել է ծրագրի բարձր արդյունավետությունը։

 Հովհաննես Նիկողոսյանը նաև հայտնեց, որ առաջիկա ամիսներին հիմնադրամի ստեղծած մեթոդով կուսանեն հարյուրավոր տեղական և միջազգային մասնագետներ և նրանց միջոցով ծրագիրը կտարածվի ողջ Հանրապետության տարածքով՝ տրամադրելով աջակցություն բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

 Հիմնադրամի տնօրենը նշեց, որ վերջին 3 տարիներին 4 հազար մարդ է օգտվել աջակցությունից և տեղեկացրեց, որ հիմնադրամի կայքում հրապարակված է հոգեկան առողջության միջազգային թեստեր, որնք քաղաքացիները կարող են ինքնուրույն լրացնել և իմանալ իրենց հոգեվիճակի մասին։

INTRA հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը հայտնեց, որ հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է և 2025 թվականի կարգախոսն է «Հասանելի ծառայություններ հոգեկան առողջությանը աղետների և արտակարգ իրավիճակների պայմաններում»։

«Արար» քաղաքագիտական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն էլ  ներկայացրեց հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են համացանցային, համակարգչային հարցումների միջոցով։

Նա հայտնեց, որ 5217 հարցվածների 17.3 %-ը ունեցել է ծանր մակարդակի դեպրեսիոն մակարդակ, իսկ  46%-ը ունեն միջինից բարձր դեպրեսիայի մակարդակ։

 «Սա հոգեբանական, ինչու չէ՝ ազգային անվտանգության կարևորագույն խնդիր է»,-ասաց Խաչիկյանը և նշեց, որ պետք է հասկանալ թե ինչպես դրա հետ վարվել։

Խաչիկյանը նշեց, որ աշխատողներն ունեն նորմալ և թեթև դեպրեսիայի ամենբարձր ցուցանիշները, իսկ բարձր ծանրության դեպրեսիվ վիճակ ունեն թոշակառուները, սոցիալական նպաստներ ստացողները և գործազուրկները։

«Այն մարդիկ, որոնք առերեսվել են պատերազմին, նրանց մոտ նույնպես բարձր է դեպրեսիայի հետտրավմատիկ սթրեսային խանգարման արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ծանր դեպքերը 50.1 % են կազմում, որից աշխատող մարդկանց մոտ 18.2 %- ծանրը, 39.4%-ը միջին, թոշակառուների շրջանում ծանրը 48% է...

 Պատերազմի մասնակիցների շրջանում այն ավելի խնդրահարույց է։ Ամենաթեթևը արձանագրվել է Արցախից բռնի տեղահանվածների մոտ՝ 8%,  ամենբարձրը պատերազմի մասնակիցների ընտանիքների անդամների մոտ է՝ 56%, ամենաբարձր ծանր դեպրեսիայի հետտրավմատիկ սթրեսային խանգարում գրանցվել է այն անձանց մոտ, ովքեր պատերազմին ուղղակի առնչություն են ունեցել՝ շուրջ 40%։ Այն մարդիկ, ովքեր պատերազմին ուղղակի մասնակցություն են ունեցոլ նրանց 40%-ի մոտ արձաբնագրվել նույն վիճակը»,- ասաց Խաչիկյանը։

Հովհաննես Նիկողոսյանը նշեց, որ հարցման արդյունքները համադրելի են ողջ հանրապետության համար, քանի որ հարցվողների միայն 28 %-ն է եղել արցախահայության շրջանում և փոքր մաս են կազմում նաև գործող կամ նախկին զինվորականները։

«Ներկայացված խնդիրների լուծելուն մասնակցելու նապատակով Հիմնադրամը ստեղծել է խմբակային աջակցության հետաքրքիր ձևաչափ, որը պայմանական անվանել ենք «Վերականգնման հայկական ճանապարհ»... Մեր տեսլականն է երկրի վերականգնողունակության փորձառությունը օգտագործել և Հայաստանը դարձնել հոգևոր -հոգեբանական նորարարության կենտրոն, որտեղ մեր վերականգնողութնակության ազգային փորձը վերածում ենք հոգեկան առողջության վերականգնման յուրօրինակ ծրագրի, ինչն էլ կօգնի մեզ և ջանք կգործադրենք այն ուսանելի դարձնել նաև այլ տարածաշրջաններում, որտեղ կոնֆլիկտների և աղետների պակաս չի զգացվում և, ինչպես երևում է, չի զգացվելու մոտակա ժամանակներում»,-ասաց Հովհաննես Նիկողոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder