Պապոյանն ասում է՝ Փաշինյանը բացարձակ ճիշտ թվեր է հրապարակել
Քաղաքական
14:53 10/10/2025
Հայաստան

Պապոյանն ասում է՝ Փաշինյանը բացարձակ ճիշտ թվեր է հրապարակել

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»,-գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանը՝ արձագանքլով Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ցուցանիշներին։

Նա նաև կոմիտեի հրապարակումից լուսանկար է կցել գրառմանը, որտեղ երևում է, որ այդ թվերը վերաբերում են այս և անցած տարիների հունվար-օգոստոս ամիսներին։ Այսինքն, Փաշինյանին Դուշանբե մեկնելուց առաջ իր ենթակաները այս տարվա սեպտեմբերի դրությամբ առևտրաշրջանառության վերաբերյալ նոր տվյալներ չեն տրամադրել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder