Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի քաղաքապետի աշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.
«14։00-ի դրությամբ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։
Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել»։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder