Եթե ախտոյաններն իրենց բնակության վայրը փոխեն, լարվածությունը որոշ չափով կթոթափվի. Վալոդյա Գրիգորյանի ընկեր
Իրավունք
12:40 12/10/2025
Հայաստան

Եթե ախտոյաններն իրենց բնակության վայրը փոխեն, լարվածությունը որոշ չափով կթոթափվի. Վալոդյա Գրիգորյանի ընկեր

«Ինքնաբուխ ակցիա է, մարդիկ իմանալով, կամ պատահաբար անցնելով տան մոտով միացել են»,-Վալոդյա Գրիգորյանի տան դիմաց ասաց ակցիայի մասնակից Լևոն Օհանյանը, սպանված համայնքապետի եղբայրը։

Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համյանքի սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Մերձավանում։

Նա նշեց, որ քաղաքացիները իրենց ներկայությամբ աջակցություն ենք հայտնում իրավապահներն և խնդիրը՝ բնակավայրում առկա լարվածության փաստը բարձրաձայնելու համար են հավաքվել։

«Մերձավանում իրավապահների գտնվելը չի կարող ինքնանպատակ լինել, կամ՝ պարզապես ներկայություն»,-ասաց Օհանյանը և հավելեց. «Այդ ողբերգությունը մեր համար իրականություն չէ, դեռ չենք հավատում, որ Վալոդյա Գրիգորյանը մեզ հետ չէ...

Եթե ախտոյանները իրենց բնակության վայրը փոխեն, լարվածությունը որոշ չափով կթոթափվի»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder