Սա է իրական գործարքը՝ երբ պետությունը ազատում է իր քաղաքացիներին գերությունից. Մարուքյանը՝ Գազայում խաղաղություն հաստատելու մասին
Քաղաքական
13:51 13/10/2025
Աշխարհ

Սա է իրական գործարքը՝ երբ պետությունը ազատում է իր քաղաքացիներին գերությունից. Մարուքյանը՝ Գազայում խաղաղություն հաստատելու մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է.

«Հետևում եմ Գազայում հրադադարի հաստատման գործընթացին և իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։
Համաձայն այդ հրադադարի՝ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելն սկսել են գերիների փոխանակման գործընթացը․ 7 իսրայելցի պատանդ արդեն հանձնվել է Կարմիր Խաչին։ Սա է իրական գործարքը՝ երբ պետությունը ազատում է իր քաղաքացիներին գերությունից, խոշտանգումներից և ապօրինությունից։

Հայաստանը այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի պահանջով՝ առանց միջնորդների ուղիղ բանակցելով հանձնել է այն ամենը, ինչը հնարավոր էր հանձնել՝ հրաժարվելով իր ազգային, պետական շահերից։
Տավուշի գյուղերից մինչև Սյունիքով  անխոչընդոտ ճանապարհ՝ զիջվել է թշնամուն, մինչդեռ մեր հայրենակիցները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։

Այս պահին Իսրայելում մարդիկ նշում են հրադադարի կնքումը, և նրանց ուրախությունը հասկանալի է։ Բայց այն, ինչ մեզ են փորձում ներկայացնել որպես «նվաճում»՝ ակնկալելով ժողովրդի հրճվանքը, գործնականում՝ կեղծիք է և սուտ։

Մեր ժողովուրդը, սակայն, ամեն ինչ շատ լավ հասկանում է…»

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder