Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դերասան Հովհաննես Ազոյանը հիասթափված է Հայաստանի իշխանություններից։ Նա համարում է, որ այն իրականացնում է ոչ էֆեկտիվ կառավարում, ֆինանսների վատնում։
«Ես կարծում եմ, որ այս իշխանությունը կորցնելու է իշխանությունը ներքին սոցիալական, տնտեսական խնդիրների պատճառով։ Ապագայում։ Ես չգիտեմ, դա երբ է լինելու, չգիտեմ, ով է այն ուժը, որ գալու է որպես մրցակից, հաթելու է նրանց։ Ես որոշել եմ, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի, ես սա ասում եմ, որպես մտահոգ քաղաքացի։ Այս իշխանությունը կարոցնելու է իշխանությունը ներքին խնդիրների պատճառով»,- Tete A Tete հաղորդմանը տված հարցազրույցում ասել է դերասանը։
Նրա խոսքով, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն այլևս գոյություն չի ունենա։ Դերասանն ասել է, որ ինքը ցանկացել էր պատգամավոր լինել։
«Բայց ՔՊ-ն գտավ, որ իրենց շարքերում տեղ չկա։ Ես հասկացաք, որ Քաղաքացիական պայմանագիրը քաղաքացիական բառի հետ այնքան էլ կապ չունի, ինքը քաղաքական պայմանագիր է»,-նշել է նա։
Ազոյանի խոսքով, ինքը հիմա մեկուսացած է իր սեփական տանը, խնամում է այգու ծառերը, պահում է շներ, պատերազմից առաջ ամուսնացել է, որդի ունի։
«Ես հիմա դեպրեսոին փուլում եմ։ Չգիտեմ, ինչով պետք է զբաղվեմ։ Ինչով պետք է զբաղվեմ, կուզեմ լինի հանրօգուտ։ Հեռուստատեսությունում չեմ ուզում աշխատել, քանի որ այն իր կարծրացած ֆորմաների մեջ է և չի ուզում դուրս գալ այնտեղից»,-ասել է նա։