Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատանդների ընտանիքները հայտարարել են, որ 28 առևանգվածներից միայն չորսի աճյունները են վերադարձվում Գազայից
Իսրայելական «Պատանդների և անհետ կորածների ֆորում» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ 28 առևանգվածներից Գազայի հատվածից միայն չորսի աճյունները կվերադարձվեն մեկ օրվա ընթացքում ՝ հակառակ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների։
«Սա Համասի կողմից համաձայնագրի կոպիտ խախտում է: Մենք ակնկալում ենք, որ Իսրայելի կառավարությունը և միջնորդները անհապաղ միջոցներ կձեռնարկեն այս ծանր անարդարությունը շտկելու համար», - ասվում է կազմակերպության X էջում տեղադրված հայտարարության մեջ։
«Մենք չենք լքի ոչ մի պատանդի: Միջնորդները պետք է ապահովեն համաձայնագրի պահպանումը և ապահովեն, որ Համասը պատժվի այս խախտման համար», - հավելել են ակտիվիստները։
Ավելի վաղ ազատ են արձակվել 20 իսրայելցիներ, որոնք 2023 թվականի հոկտեմբերից ի վեր պատանդ էին պահվում Գազայում: Նրանք բոլորը վերադարձել են Իսրայել՝ անկլավում կենդանի գերիներ չթողնելով: Հրադադարի համաձայնագիրը ներառում է նաև գերության մեջ մահացած 28 առևանգված իսրայելցիների մասունքների վերադարձը: