Ադրբեջանի այդ նախապայմանը մենք չենք ընդունում. Արարատ Միրզոյան
Քաղաքական
13:15 14/10/2025

Ադրբեջանի այդ նախապայմանը մենք չենք ընդունում. Արարատ Միրզոյան

«Ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի Ադրբեջանի հետ քննարկումներում»,- Երևանում Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի, հայ ժողովրդի որոշելու հարցն է։ 

«Հայաստանը երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձել և չէր ստանձնելու պարտավորություն փոխել Հայաստանի Սահմանադրությունը։

Այո, Ադրբեջանը շարունակում է դնել այդ նախապայմանը պայմանագրի ստորագրման համար, բայց այս նախապայմանը չենք  ընդունում»,- ասաց Միրզոյանի։   

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանի այդ նախապայմանը մենք չենք ընդունում. Արարատ Միրզոյան