Ռուսաստանից բացի ոչ ոք փոքր(մոդուլային) ատոմակայաններ չի կառուցում. Պուտին
Քաղաքական
16:09 16/10/2025
Տարածաշրջան

Ռուսաստանից բացի ոչ ոք փոքր(մոդուլային) ատոմակայաններ չի կառուցում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանից բացի ոչ ոք ներկայումս փոքր ատոմակայաններ (Մոդուլային ԱԷԿ) չի կառուցում։

«Ռուսաստանում, առաջիկա 15 տարիների ընթացքում, նախատեսվում է շահագործման հանձնել ավելի քան 29 գիգավատտ ատոմային էներգիայի հզորություն, այդ թվում՝ փոքր ԱԷԿ-ներ։ Եվ, այնուամենայնիվ, մեզանից բացի ոչ ոք փոքր ԱԷԿ չի կառուցում։ Կան ծրագրեր, բայց իրականում աշխարհի ոչ մի այլ վայրում ոչինչ տեղի չի ունենում. մենք ենք դա անում միայն մենք»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,  «Ռուսական էներգետիկ շաբաթվա» լիագումար նիստում ասել է Պուտինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder