Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով
Իրավունք
08:05 17/10/2025
Հայաստան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, 2 ամիս ժամկետով կալանավորել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։ 

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): 

Կոչուբաևը ձերբակալվել էրր նախօրեին։  Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ «18 արդարների» գործով դատական նիստից հետո դիմակավորված անձիք առևանգել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, դիմակավորված ԱԱԾ-ականները Կոչուբաևին իր իսկ մեքենայից բռնի կերպով հանել են և տարել։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder