Վաղարշապատում որ կողմ նայում ես, քանդած է, ավիրած. Պետք է վերջ տալ այս ամենին. «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ
Քաղաքական
11:45 18/10/2025
Հայաստան

Վաղարշապատում որ կողմ նայում ես, քանդած է, ավիրած. Պետք է վերջ տալ այս ամենին. «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ

«Հայրենիք» կուսակցությունը Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթելու տրամադրվածությամբ։ ԿԸՀ արտահերթ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը։

Նրա համոզմամբ, քարոզչության մեկնարկին թիմն արդեն առաջատար դիրքերում է, թմի առաջադրած թեկնածուն՝ հրապարակախոս, գրող Խաչիկ Մանուկյանը մրցունակ է։

««Հայրենիք»-ը երբեք ներկայացված չի եղել Էջմիածնի ավագանիում, չի ղեկավարել այդ քաղաքը։ Կուսակցությունը նոր է տարածքային կառույցը ստեղծել, հետևաբար չենք կարող մեզ մեղադրել քաղաքի խնդիրների լուծման ձախողումների համար»,-ասաց  Բ. Հարությունյանը։

Նա նկատեց, այս օրերին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է գալիս այն դիրքերից, կարծեք, նոր են ստանձնել քաղաքի ղեկավարումը։

«Կներեք, ուզում եմ հարց ուղղել, արդյո՞ք  Վաղարշապատ համայնքի ներկայիս ղեկավարը պատասխանատվություն կրում է իր նախորդի գործունեության համար։ Արգիշտի Մեխակյանը Դիաննա Գասպարյանի համար պատասխատվություն կրո՞ւմ է։ Քարոզչական մի այնպիսի ֆունկցիա են իրականացնում, կարծես չեն եղել այստեղ։ Հիմա նայում ենք, Արգիշտի Մեխակյանը ծանոթանում է քաղաքի խնդիրներին, ասում են՝ 50 տոկոս ձայն ենք տանելու։ Սիրելի վաղարշապատցիներ, արդեն քանի տարի ՔՊ-ն ղեկավարում է  ձեր համայնքը, ի՞նչ է փոխվել ձեր կյանքում։ Մարդուն փոխում են, ասում են՝ խնդիրներին ենք ծանոթանում։ Քանի դեռ իրենք ծանոթանում են, այդ խնդիրը մնում են, որ կողմ նայում ենք, քանդած է»,-ասաց Բ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ իրենց թիմը մեծ պոտենցիալ ունի քաղաքի խնդիրները լուծելու, փոփոխություններ կատարելու համար։

Նա ընդգծեց, որ Վաղարշապատի ընտրություններում «Հայրենիք»-ին տրված ամեն ձայնին տեր են լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղարշապատում որ կողմ նայում ես, քանդած է, ավիրած. Պետք է վերջ տալ այս ամենին. «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ